Այսօրվանից մեկնարկել է ԱԺ քառօրյա նիստերը: Ազգային Ժողովի շենքում առավոտվանից խոնավության հոտ է տարածվել:

Պարզվեց, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) աշխատասենյակի պատերը խոնավացել են:

Չգիտես ինչու պատգամավորի աշխատասենյակի առաստաղն անմխիթար վիճակում է, իսկ պատերն ու մուտքի դուռը խոնավացել են:

YerevanNews.am-ի տեսախցիկը ֆիքսել է պատգամավորի աշխատասենյակի անմխիթար վիճակը: