ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ ոստիկանները հայտնաբերել են ՀՀ առաջին նախագահի Լևոն Տեր-Պետրոսյանի տունը ռումբ տեղադրելու մասին ոստիկանություն ահազանգած քաղաքացու ինքնությունը: Լրատվամիջոցին հասած տեղեկությունների համաձայն՝ նա Երևան քաղաքի բնակիչ է, 46 տարեկան, ունի առողջական լուրջ խնդիրներ:

Հիշեցնենք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, քիչ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

ՀՀ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող՝ ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տանը ռումբ է դրված: