Ուշադրություն
Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 18-20-ին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+41 աստիճանի։ Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային 2-5մ/վրկ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 13-16 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 22-23-ին կնվազի 4-5 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Հուլիսի 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի հուլիսի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ
. Օդի առավելագույն ջերմաստիճան 37.0°C (2002թ.)
. Օդի նվազագույն ջերմաստիճան 13.6°C (1974թ.)
. Օդի միջին օրական ջերմաստիճան 25.2°C