«Հրապարակ» թերթը գրում է. «Արտաքին գործերի նախարարությունում տարակուսած են Արարատ Միրզոյանի պահվածքի կապակցությամբ: Սովորաբար ԱԳ նախարարների յուրաքանչյուր քայլն ու հանդիպումն արձանագրվել են, քարտուղարությունը մանրամասն տեղյակ է եղել, թե նախարարը որ ժամին ուր է մեկնում, քանի ժամ է անցկացնելու տվյալ երկրում, յուրաքանչյուր ժամի ինչով է զբաղված լինելու՝ հանդիպումների ամբողջ գրաֆիկը, եւ որ ժամին է վերադառնալու:
Միրզոյանը միակ նախարարն է, որի ուղեւորություններից առաջ եւ հետո սեւ խոռոչներ կան, ու ոչ ոք տեղյակ չէ, թե նա ինչով է զբաղվում՝ գործուղումից 1-2 օր առաջ մեկնելով անհայտ ուղղությամբ եւ գործուղումն ավարտելուց հետո անհետանալով 1-2 օրով: ԱԳՆ-ում կարծում են, որ Միրզոյանը դրսում, հատկապես` Եվրոպայում, կասկածելի գաղտնի հանդիպումներ է ունենում ինչ-որ մարդկանց հետ եւ գաղտնի հրահանգավորվում է ԱԳՆ աշխատակազմի համար անհայտ անձանց կողմից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում