Հայտնի պրոդյուսեր եւ կատակերգու Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ գրող Ժաննա Լեւինան, եկել է Հայաստան, որտեղից էլ հետեւորդների հետ ակտիվ կիսվում է լուսանկարներով եւ տեսանյութերով։


Իր միկրոբլոգում տեղադրված նորլուսանկարներում Ժաննան պատկերված է Նորավանքում՝ գեղեցիկ բնապատկերների եւ եկեղեցու ֆոնին։ Նա կրում է դեղին գույնի հանդերձանք։ «Աննկարագրելի գեղեցկություն․․․ անպայման եկեք եւ ձեր աչքերով տեսեք», - հրապարակմանը կից մեկնաբանություններում հետեւորդներին խորհուրդ է տվել Գարիկ Մարտիրոսյանի կինը։