ԱՄՆ-ն պետք է դուրս գա Եփրատի արեւելքից։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը` ընդգծելով, որ դա Ռուսաստանի եւ Իրանի հետ Թեհրանի գագաթաժողովի արդյունքներից մեկն է, գրում է Hurriyet-ը։

«Մի օր Ամերիկան ​​պետք է հեռանա Եփրատի արեւելքից։ Սա Աստանայի գործընթացի գնահատականն է։ԱՄՆ-ն պետք է դուրս բերի իր զորքերը Եփրատի արեւելքից։ Սա նաեւ Թուրքիայի ակնկալիքն է»,-ասել է Էրդողանը։


Էրդողանը պնդել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Եփրատի արեւելքում Քրդստանի աշխատավորական կուսակցություն ահաբեկչական կազմակերպությանը։

«Պարոն Բայդենի հետ մեր հանդիպումներում մենք ասել ենք հետեւյալը. Դուք նրանց մատակարարում եք բեռնատարներ (զենքով լի): Դուք աջակցում եք ահաբեկչական կազմակերպություններին։ Հետո դուք մեզ ասում եք, որ մենք բոլորս միասին ենք ՆԱՏՕ-ում ահաբեկչության դեմ պայքարում։ Իսկապե՞ս մենք միասին ենք»,-հավելել է Էրդողանը։

Նա նշել է, որ Թեհրանում Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շոշափել են այդ հարցը եւ համոզմունք հայտնել, որ քրդերի հարցում նույն համոզմունքն ունեն, ինչ Թուրքիան։