ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը վաղը կլինի խորհրդարանում՝ Աժ պատգամավորներին տեղեկություն տրամադրելու Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցության վերաբերյալ։
Ինչպես ԶԼՄ-ները տեղեկացան խորհրդարանում՝ Էդ․Նալբանդյանի մասնակցությամբ նիստը դռնփակ է լինելու, որտեղ նախարարը կպատասխանի պատգամավորներին հետաքրքրող բոլոր հարցերին։
Նշենք, որ այսօրվա Աժ նիստում Հովիկ Աբրահամյանը խոստացավ, որ Էդ․Նալբանդյանն անպայման կայցելի խորհրդարան՝ համապատասպան պարզաբանումներ տալու համար։
Հիշեցնենք, որ հանդիպման անհրաժեշտության մասին պահանջել էր ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը, ինչպես նաև ԱԺ ընդդիմադիր պատգամավորները: