«Այս տարվա նոյեմբերի 5-ին լրանում է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի լիազորությունների ժամկետը։ Հիշեցնենք, Զաքարյանը նախագահ էր դարձել 2007 թվականի նոյեմբերի 5-ին։ Ըստ գործող օրենսդրության, Վերահսկիչ պալալատի նախագահի թեկնածությանը խորհրդարանին է ներկայացնում երկրի նախագահը, իսկ Ազգային ժողովը որոշում է հաստատել կամ չհաստատել այդ թեկնածությունը (Փակ գաղտնի քվեարկությամբ)։ Խորհրդարանի կուլիսներում խոսվում է, որ Սերժ Սարգսյանն, ամենայն հավանականությամբ, Իշխան Զաքարյանին կվերաառաջադրի նույն պաշտոնում, իսկ այլ թեկնածուի անուն՝ գոնե առայժմ չի շրջանառվում»,–գրում է Հայկական ժամանակ թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: