Պետնագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է Ուկրաինայում հակամարտության վճռորոշ փուլի մասին։

«Դուք գիտեք, որ սա հակամարտության ծայրահեղ փուլն է։Ուկրաինային մեր հավաքական աջակցությունը կենսական կարեւորություն ունի եւ անհետաձգելի է»,-ասել է նա։


Օսթինը հիշեցրել է, որ Բրյուսելում կոնտակտային խմբի հանդիպման պահից ի վեր մինչ օրս ԱՄՆ-ն ավելի քան 2,6 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է հատկացրել Ուկրաինային։