««Ժողովուրդ»–ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ վերջին օրերին ԲՀԿ-ում հրահանգ է տրվել՝ ԱԺ-ում ելույթների ժամանակ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին չքծնել։ Ու, չնայած դրան, ԲՀԿ գործարար մասը շարունակում է անհարմար դրության մեջ դնել ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելուց հրաժարված կուսակցական ղեկավարությանը։

Երեկ «Ժողովուրդ»–ը փորձեց այս տեղեկությունը ճշտել ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանից, սակայն վերջինս ասաց, թե ԲՀԿ-ում նման որոշում չի կայացվել, «Ճիշտն ասած, զարմանում եմ հարցադրման անհրաժեշտության ծագման առիթով, որովհետև ԲՀԿ-ում ընդունված չէ, մեղմ ասած, առաջնորդվել քծնանքով, դա մեկ, երկրորդն էլ՝ մենք մեր քննարկումների ժամանակ անդրադառնում ենք սկզբունքային, բովանդակային, օրենսդրական հարցերին, քաղաքական կուրսին և այլն։ Իսկ քաղաքական պահվածքը յուրաքանչյուրի համար ձևավորված է»։ Մինչդեռ ԲՀԿ-ական գործարար պատգամավորները երեկ իրար հերթ չէին տալիս Սերժ Սարգսյանին գովերգելու համար»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: