«Հրապարակը» գրում է. «Ըստ մեր աղբյուրների՝ վերջին շրջանում բավականին լարվել են հարաբերությունները Հովիկ Արբրահամյանի և ԱԺ գործերի կառավարիչ ընկեր Համիկի միջև՝ որոշ նուրբ հարցերի առնչությամբ։ Այդ ընկեր Համիկի օրոք էր, որ ԱԺ-ում տեղի ունեցան «տնտեսական լուրջ բարեփոխումներ»՝ կառուցվեց օվալաձև դահլիճը, մոնտաժվեցին «պառավոները»՝ բարեկարգվեց ջեռուցման համակարգը, նստարաններ «ներդրվեցին» Աժ այգում, ուր պատգամավորներն այլևս կարող են առանց գաղտնալսման վախի զրույցներ ունենալ։ Եվ այդ բոլորը, ինչպես նախկինում տեղեկացնում էր ընկեր Համիկը՝ «առանց որևէ լվացքի»։ Ինչու են վատացել հարաբերությունները շեֆի հետ, երեկ չկարողացանք ճշտել, ընկեր Համիկն անհասանելի էր»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Հովիկ Արբրահամյանի և Աժ գործերի կառավարիչ ընկեր Համիկի հարաբերությունները լարվել են
