Ռուսաստանում առեղծվածային հանգամանքներում մահացել է «Ակադեմիկոս Արկադի Շիպունովի անվան գործիքային ճարտարագիտության նախագծային բյուրոյի» տնօրենը, որն արտադրում է «Պանցիր» հրթիռային համակարգեր եւ այլ սպառազինություն։

46-ամյա Դմիտրի Կոնոպլևը մահացել է հուլիսի 22-ին։ Տեղեկություններ հայտնվեցին, որ նա մահացել է «դեպրեսիայի բուժման» ժամանակ։

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կոնստրուկտորը «սուր սրտի կաթված է ստացել Մոսկվայի էլիտար կլինիկաներից մեկում թթվածնային դիմակով քսենոնով բուժվելիս»։ Նա այդպես բուժվում էր դեպրեսիայից:

https://www.lragir.am/2022/07/24/730021/