Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինն ամուսնալուծության հայց է ներկայացրել՝ Նիկոլ Շանահանի եւ իբր Իլոն Մասկի հետ նրա կարճատեւ սիրավեպի պատճառով։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։
AP19308270417089-pic4_zoom-1500x1500-26242.jpg (79 KB)
Բրինն ու Մասկը երկար ժամանակ ընկերներ են եղել։ Tesla-ի ղեկավարն ասել է, որ երկար տարիներ կանոնավոր կերպով գիշերել է Բրինի տանը։
WSJ-ի տվյալներով՝ 2022 թվականի սկզբին միջոցառումներից մեկի ժամանակ Մասկը ներողություն է խնդրել Բրինից եւ նույնիսկ ծնկի է իջել։ Google-ի համահիմնադիրն ընդունել է ներողությունը, սակայն ընկերների միջեւ նախկին հարաբերությունները դեռեւս չեն վերականգնվել։