ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի ծրագրում մասնակցել Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի հուղարկավորությանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է Интерфакс-ը։
Ճապոնիան բոլոր երկրներին, որոնց հետ դիվանագիտական հարաբերություններ է պահպանում, ծանուցել է Աբեի պետական հուղարկավորության օրվա և վայրի մասին, այդ թվում՝ Ռուսաստանին։
Պեսկովն ասել է, որ հուղարկավորությանը ռուսական ներկայության մակարդակը կորոշվի մի փոքր ուշ։
Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն մահացել է մահափորձի ժամանակ ստացած վերքերից։ Հուլիսի 8-ին նա վիրավորվել էր Նարա քաղաքում ելույթի ժամանակ։ 41-ամյա Տեցույա Յամագամին բերման է ենթարկվել նախկին վարչապետի վրա հարձակվելու կասկածանքով։