Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականի անդամներ Շանթ Խաչատրյանը (72կգ) եւ Կարապետ Չալյանը (82 կգ) դարձել են արծաթե մեդալակիրներ։
Հիշեցնենք, որ առաջին օրը 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը եզրափակիչում 8:1 հաշվով հաղթել էր ճապոնացի մրցակցին եւ նվաճել ոսկե մեդալը։
55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը դարձել էր բրոնզե մեդալակիր:
<iframe src="https://www.facebook.com/plugins/video.php?height=298&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2FwrestlingArm%2Fvideos%2F1119125325619589%2F&show_text=false&width=560&t=0" width="560" height="298" style="border:none;overflow:hidden" scrolling="no" frameborder="0" allowfullscreen="true" allow="autoplay; clipboard-write; encrypted-media; picture-in-picture; web-share" allowFullScreen="true"></iframe>