Tesla-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկը մեկնաբանել է Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինի կնոջ հետ սիրավեպի մասին լուրերը։
«Դա կատարյալ անհեթեթություն է: Ես եւ Սերգեյը ընկերներ ենք, եւ երեկ երեկոյան մենք միասին երեկույթի էինք: Երեք տարվա ընթացքում ես Նիկոլին ընդամենը երկու անգամ եմ տեսել, երկու անգամն էլ շատ մարդկանց շրջապատում: Ոչ մի ռոմանտիկ բան», - հայտարարել է Tesla-ի ղեկավարը:
Ավելի վաղ The Wall Street Journal-ում հրապարակված հոդվածում ասվում էր, որ Մասկը կարճ սիրավեպ է ունեցել Նիկոլ Շանահանի հետ այն բանից հետո, երբ բաժանվել է երգչուհի Գրայմսից։