Թուրքիա-Հայաստան սահմանին ականազերծում իրականցողներից մեկը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Թուրքական Karsolay կայքի փոխանցմամբ, Կարսի Արփաչայի շրջանի սահմանամերձ հատվածում ականազերծման աշխատանքների ժամանակ պայթուն է որոտացել։
Պարզվել է, որ պայթունի հետեւանքով վիրավորվել է ականազերծում իրականցնող ընկերության աշխատակիցը, ում արագ տեղափոխել են հիվանդանոց։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թուրքական կողմը ականազերծման աշխատանքներ է անում Հայաստանի հետ սահմանի Կարսի նահանգի հատվածում։