Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) հայտարարել է, որ «Եվրոտեսիլ 2023» երգի մրցույթը կանցկացվի Բրիտանիայում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ EBU-ն վերջնական որոշում է կայացրել անվտանգության նկատառումներից ելնելով «Եվրոտեսիլ 2023» երգի մրցույթն Ուկրաինայից այլ երկիր տեղափոխել։
Նշվում է, որ Ուկրաինան, որպես «Եվրոտեսիլ 2022»-ի հաղթող երկիր, հաջորդ տարի անմիջապես դուրս կգա մրցույթի եզրափակիչ: