Հնդկաստանի Գուջարաթ նահանգի Ամրելի քաղաքում զույգ առյուծները պատառոտել են աշխատանքից տուն վերադարձող երիտասարդին, հայտնում է Indian Express-ը։

18-ամյա Բհայդեշ Պայան քրոջ և այլ հարազատների հետ զբոսնելիս է եղել, երբ հանկարծ առվի ափին գտնվող թփերի միջից երկու առյուծ են հայտնվել։ Առյուծներից մեկը թիկունքից հարձակվել է տղամարդու վրա և քարշ տվել նրան մանգոյի այգի։ Հետո մյուս առյուծն է հարձակվել երիտասարդի վրա։


Միջադեպը տեղի է ունեցել Բհայդեշի հարազատների աչքի առաջ, ովքեր հուսահատորեն օգնություն էին կանչում։ «Մեր աշխատակիցներն արագորեն ժամանել են դեպքի վայր, բայց այդ ժամանակ տղամարդն արդեն մահացել էր»,- ասել է անտառապահի տեղակալը։ «Մենք գտել ենք միայն զոհի մարմնի մասերը։ Ենթադրաբար առյուծները նրան կերել են»,- հավելել է նա։ Մնացորդները տեղափոխվել են հիվանդանոց՝ դիահերձման համար։