«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը Կոտայքի մարզի Առինջ համայնքում անշարժ գույք է գնել: Պատգամավորն այն ձեռք է բերել 2017 թվականին՝ 27 մլն 200 հազար դրամով: Այդ տարի նրա դրամական միջոցը կազմել է 1 մլն դրամ, ստացել է 24 մլն 480 հազար դրամի չափով փոխառություն, վարկ:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ 2018 թվականի տարեկան հայտարարագրում նշված է, որ Նազարյանի ամսական աշխատավարձն այդ տարի կազմել է 544 հազար դրամ, իսկ 2019 թվականի տարեկան հայտարարագրում նշված է, որ Նազարյանը Երեւանի Նորք-Մարաշում շինություն ունի, որը նա որպես ժառանգություն ստացել է 2009 թվականին: Դրամական միջոցներն ավելացել են՝ 1 մլն դրամից դառնալով 3 մլն դրամ: Մեկ տարվա ընթացքում բարձրացել է նաեւ նրա աշխատավարձը՝ ամսական կազմելով 1 մլն 36 հազար դրամ:
Ի դեպ, Նազարյանը 2019-ին ԱԺ փոխնախագահն էր: 2020 թվականի տարեկան հայտարարագրում նշված է, որ բանկային հաշվին առկա մնացորդը կազմել է 2 մլն դրամ: Ավտոմեքենա չունի, իսկ ամսական աշխատավարձը կազմել է 830 հազար դրամ, բացի այս, կառավարությունից ստացել է միանվագ վճար՝ 300 հազար դրամի չափով:
Ըստ նախորդ տարվա հայտարարագրի՝ Լենա Նազարյանն ամսական ստացել է 787 հազար դրամ աշխատավարձ: Բացի այս, 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ պատգամավորի ունեցած վարկի մայր գումարի մնացորդը կազմել է 21 մլն 520 հազար դրամ:
Նազարյանի պատգամավոր ամուսինը՝ Նարեկ Բաբայանը, նախորդ տարի 5 մլն դրամով ավտոմեքենա է գնել՝ Toyota մակնիշի: Նրա բանկային հաշվին առկա մնացորդը կազմել է 959 հազար դրամ, իսկ ամսական աշխատավարձը՝ 787
հազար դրամ: Տեղեկացնենք, որ Նարեկ Բաբայանը մինչ պատգամավոր ընտրվելը զբաղեցնում էր ՀՀ անշարժ գույքի կառավարման կոմիտեի ղեկավարի պաշտոնը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում