ԱՄՆ-ի եւ Թուրքիայի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը եւ Հուլուսի Աքարան քննարկել են կայունության պահպանման կարեւորությունը Սիրիայում:
Պենտագոնի տվյալներով՝ հեռախոսազրույցի ընթացքում նշվել է կառուցողական երկխոսության միջոցով Էգեյան ծովում լարվածության նվազեցման ուղղությամբ ջանքերը շարունակելու անհրաժեշտությունը։
Զրուցակիցները քննարկել են նաեւ Ուկրաինային ցուցաբերվող մշտական աջակցությունը, իսկ ԱՄՆ պաշտպանության նախարար Օսթինը շնորհակալություն է հայտնել Աքարին Թուրքիայի մարդասիրական ջանքերի համար «Ռուսաստանի՝ Ուկրաինա չհրահրված ներխուժման ժամանակ»: