Վրաստանում երեքամյա երեխան մահացել է խոզի գրիպից: Դա 2013 թվականի հունվարից գրանցված վեցերորդ դեպքն է: Գրում է Ռիա լրատվական կայքը:

Վրացական հեռուստաընկերությունների տեղեկություններով` երեխան լեյկոզով էր հիվանդ և երկար ժամանակ բուժվում էր Թբիլիսիի մանական հիվանդանոցում: Բժիշկները «խոզի գրիպ» են ախտորոշել մի քնաի օր առաջ:

«Երեխան ծանր հիվանդությամբ էր տառապում: Իսկ այդ վիրուսը էլ ավելի վատացրեց նրա վիճակը»,- ասել է հիվանդանոցի փոխտնօրենը:

Նրա խոսքերով` Վրաստանում խոզի գրիպ է գրանցվել 150 մեծահասակների և 28 երեխաների մոտ: