Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում 4:1 հաշվով կամային հաղթանակ է տարել Լյուքսեմբուրգի «Դյուդելանժի» նկատմամբ։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը դուրս է եկել որակավորման երրորդ փուլ՝ առաջինը Հայաստանի ակումբներից։
«Փյունիկի» մամուլի ծառայությունը ներկայացրել է Լյուքսեմբուրգում տեղի ունեցած հանդիպման լավագույն դրվագները տեսանյութով եւ ֆոտոշարքով։
«Փյունիկի» հաջորդ մրցակիցը կլինի սերբական «Ցրվենա Զվեզդան»։
Չեմպիոնների լիգա, որակավորման երկրորդ փուլ, պատասխան խաղ
«Դյուդելանժ» (Լյուքսեմբուրգ) - «Փյունիկ» (Հայաստան)՝ 1:4 (առաջին խաղ՝ 1:0)
Մոհսին Հասան, 21 - Ժունինյո, 24, Լուկա Յուրիչիչ, 54, 85, Յուսուֆ Օտուբանջո, 76