Ադրբեջանական տելեգրամ ալիքներում տեղեկություն է տարածվում այն մասին, որ Քարվաճառի շրջանում ադրբեջանցի բարձրաստիճան սպաներ են պայթել ականի վրա, այդ թվում՝ գեներալ Էնվեր Էֆենդիևը և բրիգադի հրամանատար Վուգար Իսբանդիյարովը: Ինչպես եւ մնացած բոլոր դեպքերում, այս դեպքում եւս, ադրբեջանական պաշտոնական աղբյուրները թեմայի վերաբերյալ լռում են։


Բայց դա չէ էականը։
Այս միջադեպի կոնտեքստում ինձ համար էականը հետեւյալ է ։


Ինչքա՞ն ադրբեջանական զինվոր, գնդապետ եւ գեներալ կարող էր պայթել թշնամու կողմից բռնազավթված տարածքներում, եթե ՀՀ իշխանությունները որպես ԲԱՐԻ ԿԱՄՔԻ դրսեւորում , թշնամուն ականապատ դաշտերի քարտեզները չվերադարձնեին։
Պարզ տրամաբանությունը հուշում է , որ այդ թիվը անգամներով մեծ կլիներ, ինչը բնականաբար ուղղակի եւ անուղղակի ազդեցություն կունենար մեր երկրի անվտանգության մակարդակի բարձրացման վրա։


Կրկին անգամ արձանագրենք, որ հակառակորդին ականապատ դաշտերի քարտեզներ վերադարձնելը` որը իր մեջ ռազմական եւ պետական գաղտնիքի տարրեր է պարունակում, անգամներով թուլացրել է մեր երկրի անվտանգային համակարգը։