Փհենյանը լիովին պատրաստ է ԱՄՆ-ի հետ ցանկացած ռազմական հակամարտության։ Այս մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը, հայտնում է հարավկորեական Yonhap լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով KCNA-ը։
Նա նշել է, որ Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլի կառավարությունը կկանգնի ոչնչացման սպառնալիքի առջեւ, եթե որեւէ «վտանգավոր փորձ» ձեռնարկի:
«Եթե հարավկորեական ռեժիմը եւ ռազմական ավազակները մտածում են մեզ հետ ռազմական առճակատման մասին եւ կարծում են, որ կարող են չեզոքացնել կամ ոչնչացնել մեր ռազմական հզորության մի մասը՝ հիմնվելով կոնկրետ ռազմական միջոցների կամ մեթոդների վրա, նրանք սխալվում են»,- հայտարարել է նա:
Կիմ Չեն Ընը հավելել է, որ իր Փհենյանը «լիովին պատրաստ է» ԱՄՆ-ի հետ ցանկացած ռազմական հակամարտության։