Շոումեն Քրիս Ռոքը մեկնաբանել է Ուիլ Սմիթի չարաբաստիկ ապտակը։
Հոլիվուդյան դերասանը մարտի 27-ին բեմ է բարձրացել «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ եւ ապտակել է հաղորդավար Քրիս Ռոքին՝ Սմիթի կնոջ «շատ կարճ մազերի» մասին կատակի համար։ Ջադա Փինկեթ-Սմիթը աուտոիմուն հիվանդություն ունի, եւ նրա մազերը թափվում են։
Ռոքը նշել է, որ վաղուց վերականգնվել է կատարվածից։
«Նրանք, ովքեր ասում են, որ խոսքերը վիրավորում են, երբեք բռունցքով հարված չեն ստացել։ Ես ինձ զոհ չեմ համարում։ Այո, շատ ցավոտ էր։ Բայց ես ապաքինվեցի ու հաջորդ օրը գնացի աշխատանքի։ Հիվանդանոց գնալու իմաստ չկար»։