Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Լուան Բարբոսան պայմանագիր է կնքել Իսպանիայի Պրիմերան ներկակացնող «Պալմա Ֆուտզալ» ակումբի հետ:
Բարբոսայի նոր ակումբը նախորդ մրցաշրջանում դուրս է եկել Իսպանիայի առաջնության եզրափակիչ, որտեղ պարտվել է «Բարսելոնային»:
Լուանը Հայաստանի ազգային հավաքականում հանդես եկած առաջին ֆուտզալիստն է, որը կխաղա աշխարհի ուժեղագույն լիգաներից մեկում` Իսպանիայում, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:
«Շատ երջանիկ եմ։ Սա երազանք էր և նպատակ միևնույն ժամանակ. խաղալ աշխարհի ուժեղագույն լիգաներից մեկում՝ Իսպանիայում։ Այժմ ամեն ինչ անելու եմ, որպեսզի օգնեմ ակումբիս՝ հասնելու մեծ նվաճումների։
Չգիտեի, որ Հայաստանը ներկայացնող առաջին ֆուտզալիստն եմ, ով հանդես է գալու Իսպանիայի Պրիմերայում։ Առավել քան հպարտ եմ, որ իմ խաղով ներկայացնելու և բարձր եմ պահելու Հայաստանի պատիվը»,- ասել է Լուան Բարբոսան։
«Պալմա ֆուտզալը» նոր մրցաշրջանում հանդես կգա ֆուտզալի Չեմպիոնների լիգայի էլիտ ռաունդում: