«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է խզել պայմանագիրն անգլիական ակումբի հետ եւ ստանալ ազատ գործակալի կարգավիճակ, հաղորդում է բրիտանական Daily Mail-ը։

37-ամյա ֆուտբոլիստն այդ մասին հայտնել է «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությանը։


«Մանչեսթեր Յունայթեդը» հուլիսի 30-ին ընկերական հանդիպում կանցկացնի Մադրիդի «Աթլետիկոյի» հետ։ Հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմի նախապատրաստական փուլի մեծ մասը բաց թողած Ռոնալդուն չի ցանկանում մասնակցել նաեւ այդ խաղին։

Ռոնալդուն անցած ամռանն է վերադարձել «Մանչեսթեր Յունայթեդ»։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։

Անցած մրցաշրջանում Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 38 հանդիպման, խփել 24 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։