Սաուդյան Արաբիայի գործարար-անասանաբույծը վաճառել է իր այծին 3.5 մլն դոլարով: Այս մասին հաղորդում է Ալ-Արաբիան՝ հղում կատարելով տեղական լրատվական միջոցներին:
Այծերի բուծման մասնագետների խոսքերով վաճառված կենդանին ունի յուրահատուկ հատկանիշներ և պատկանում է հազվադեպ ցեղի: Փորձագետները սակայն նշել են, որ 3.5 մլն դոլարը բարձր գին է:

Ինչպես գրում է Khaleej Times-ը, գործարքը կնքվել է Էր-Ռիադում՝ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում: Այծը գնելու հաղորդագրությունը մեծ աղմուկ է առաջացրել համացանցում, տեղի օգտատերերին վրդովվել է գորշարքի գինը: Նրանցից ոմանք, ինչպես գրում է Arab News-ը, խոսել են այդ թանկ գնումի անիմաստության մասին և ուշադրություն են գրավել միլիոնավոր սիրիացի փախստականների վրա,որոնք ստիպված են ապրել ծանր պայմաններում: