Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան վճռական է տրամադրված անցած ամռանը Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ տեղափոխված արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին վերադարձնելու հարցում։
«Հասկանալի է, որ Լեոյի կարիերայի փուլը «Բարսելոնայում» չի ավարտվել այնպես, ինչպես կցանկանայինք։ Ես պատասխանատվություն եմ զգում այդ իրավիճակի համար, բայց կարծում եմ՝ դա ժամանակավոր ավարտ էր։
Մենք կյանքի կկոչենք Մեսիին վերադարձնելու ձգտումը։ Մենք բարոյական պարտք ունենք։ Կցանկանայի, որ Մեսիի կարիերայի ավարտը լիներ «Բարսելոնայում», որպեսզի նրան ծափահարեն կյանքի բոլոր հարթություններում»,- Լապորտայի խոսքը մեջբերում է AS-ը։
Մեսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։