Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը բանակցում է Լիսաբոնի «Սպորտինգի» հետ 37-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխության հարցով, հաղորդում է The Athletic-ը։
Ռոնալդուն ցանկանում է խզել պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ եւ ստանալ ազատ գործակալի կարգավիճակ։
Ռոնալդուն արձակուրդից եւ նախապատրաստական փուլը բաց թողնելուց հետո վերադարձել է «Մանչեսթեր Յունայթեդ», բուժզննում է անցել եւ առայժմ մարզվում է անհատական ծրագրով։ Նա մանչեսթերյան ակումբի ղեկավարությանն ու մարզչական շտաբին դարձյալ հայտնել է, որ չի ցանկանում մնալ թիմում, որը հաջորդ մրցաշրջանում հանդես է գալու Եվրոպայի լիգայում։
Ռոնալդուն պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Սպորտինգում», որը Պորտուգալիայի անցած առաջնությունում գրավել է երկրորդ տեղը եւ նվաճել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր։ «Սպորտինգի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը դեմ է Ռոնալդուի տեղափոխությանը։
Անցած մրցաշրջանում Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 38 հանդիպման, խփել 24 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։
Ռոնալդուն «Սպորտինգի» համակարգում հանդես է եկել 1997-2003 թվականներին, այնուհետեւ 6 տարի խաղացել է «Մանչեթեր Յունաթեդում», 9 տարի՝ Մադրիդի «Ռեալում», 3 տարի՝ Թուրինի «Յուվենտուսում», իսկ 2021-ի ամռանը վերադարձել է «Մանչեսթեր Յունայթեդ»։



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					