Հայտնի եւ սիրված դերասան Հայկ Մարությանը ընկերների հետ միասին շարունակում է իր բարեգործական գործունեությունը:
«Այսօր այցելել ենք «Փյունիկ» հաշմանդամների միություն եւ մեր բարեգործական ակցիայի շրջանակներում բաժանել երեխաներին գրենական պիտույքներ եւ փոքրիկ զվարճալի համերգ կազմակերպել! :) Ակցիային աջակցելու համար շնորհակալություն եմ հայտնում Քրիստինե Սիմոնյանին, Սուրեն Թադեվոսյանին (օպերատոր), ինչպես նաեւ Արթուր Ջանիբեկյանին», - գրել է Հայկոն իր ֆեյսբուքյան էջում եւ նկարներ տեղադրել: