Այսօր Երեւանի քաղաքապետարանի առջեւ հավաքվել են մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ:

YerevanNews.am-ի թղթակիցը հայտնում է, որ քաղաքապետարանի առջեւ այս պահին իրավիճակը լարված է։ Ակտիվիստները փորձում են մտնել քաղաքապետարանի շենք, որպեսզի մասնակցեն ավագանու նիստին, սակայն ոստիկանները փակել են քաղաքապետարանի մուտքը եւ նրանց թույլ չեն տալիս բարձրանալ աստիճաններով։

Բերման են ենթարկել մոտ 10 ակտիվիստի: Ակտիվիստները հայտարարել են, որ ոստիկանության գործողություններն անօրինական են, քանի որ շատերին նրանց բաժին են տարել միայն աստիճաններին նստելու համար։