Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը շարունակում է աշխատել գերծանրաբեռնված ռեժիմով՝ մեծ հերթերի պայմաններում, որն ինչպես արդեն տեղեկացրել էինք մի շարք գործոնների միաժամանակյա առկայության պատճառ է։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Չանդրադառնալով հերթերի կոնկրետ պատճառներին, քանի որ մի քանի անգամ արդեն զանգվածային լրատվամիջոցներով տրվել է պարզաբանում այդ մասին, ստորև ներկայացվում է 2022թ-ի կատարված որոշ գործարքների համեմատական վերլուծություն նախորդ տարվա հետ, որը ցույց է տալիս այս տարվա առանձնահատկությունները թվային տվյալների տեսքով։


Վերոգրյալ ցուցանիշները փաստում են, որ այս տարվա հունիսի 1-ից մինչև հուլիսի 19-ը ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ կատարվել է շուրջ 131.530 գործարք ավելի կամ այդքան անձ ավել է սպասարկվել ու գտնվել հերթում։

Վերը նշվածը հաշվի առնելով, կրկին հորդորում ենք մեր հայրենակիցներին՝ անձնագիր ստանալու, դրանում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի նշումներ կատարելու գործողությունները իրականացնել նախապես և ըստ անհրաժեշտության, անձնագրային ծառայություններում տեղադրված հերթերը կանոնակարգող սարքավորումներից չստանալ մեկից ավելի կտրոններ, քանի որ մի քաղաքացու կողմից մի քանի կտրոն ստանալու և միայն մեկն օգտագործելու դեպքում մնացած կտրողնների չեղարկումը հետագայում լրացուցիչ ժամանակ է պահանջում, այն պարագայում, երբ այդ ժամանակահատվածում կարող է մեկ այլ քաղաքացի սպասարկվել, խնդրում ենք քաղաքացիներին ստանալ հերթի կտրոն՝ յուրաքանչյուրն իր համար, որպեսզի հնարավոր լինի ժամանակն օգտագործել օպտիմալ՝ այդ ընթացքում ավելի մեծ թվով անձանց սպասարկելու համար։

Հայցում ենք մեր հայրենակիցների ներողամտությունը և համբերատարությունը, քանի որ Անձնագրային և վիզաների վարչությունը իր մարդկային և նյութական ռեսուրսների շրջանակում ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները՝ ապահովելու բոլոր դիմումատուների պատշաճ սպասարկումը։