Հարյուրավոր մարդիկ՝ սպիտակ վերնաշապիկներով եւ ավանդական զգեստներով, հավաքվել են Ինդոնեզիայի Բալի առողջարանային կղզու Պադանգբայ նավահանգստի ափին՝ իրենց գյուղում կայացած առաջին զանգվածային դիակիզման արարողության համար, հայտնում է AP լրատվական գործակալությունը։
Պադանգբայում ապրող ընտանիքները դիակիզում են 117 մահացածներին, որոնք նախկինում թաղված են եղել հանրային գերեզմանոցում՝ դիակիզման վայրից ոչ հեռու։
Որպես կանոն, դիակիզումը կատարվում է առանձին ընտանիքների կողմից, սակայն զանգվածային արարողությունը թեթեւացնում է ծախսերի բեռը: Որոշ ընտանիքներ դիակիզման են սպասում ավելի քան հինգ տարի։
Հինդուիստական ծեսերը սկսվել են ուրբաթ առավոտյան, երբ բնակիչները շքերթով շարժվել են դեպի ծով՝ բադայի: Երթին մասնակցած հարազատները բերել են նաեւ իրենց ընտանիքի մահացած անդամների լուսանկարները։
Երբ թափորը մտել է գերեզմանատան շրջակայքում գտնվող տարածք, հարազատները հանել են ոսկորներն ու դրեցին դագաղի մեջ։
Բալիի հինդուիստները կարծում են, որ դիակիզումը ազատում է հանգուցյալի հոգին, ինչը նրան թույլ է տալիս սկսել կյանքի հաջորդ շրջանը: