Որոշ նշաններ մատնանշում են օմիկրոնի BA.4 եւ «Կենտավրոս» նոր շտամների ավելի մեծ պաթոգենության մասին։ Այս մասին տեղեկացրել է իմունաբան, բժշկական գիտությունների թեկնածու Նիկոլայ Կրյուչկովը։

«Եթե մենք հասկանում ենք, որ վարակելիությունն ավելանալու է արդեն թույլ տեմպերով, վիրուսը հարմարվելու է իմունիտետին, ապա պաթոգենությունը կարող է վերելք ունենալ։ Կան անուղղակի տվյալներ, որ օմիկրոնի BA.5 եւ «Կենտավրոս» տարատեսակները ավելի պաթոգեն են, քան BA.1-ն ու BA.2-ը»,- ասել է Կրյուչկովը։


Ինչպես տեղեկացրել է URA.RU-ն, կորոնավիրուսի ավելի պաթոգեն տեսակը, մասնագետի խոսքով, կարող է ի հայտ գալ ամենաանսպասելի պահին, նոր տարատեսակների պաթոգենության հենց այդ տատանման մեջ է թաքնված գլխավոր վտանգը։