Հայաստանը հստակ է արտահայտել իր դիրքորոշումը Ասոցացման համաձայնագրի և Մաքսային միության վերաբերյալ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Մենք հստակ ենք արտահայտվել , դրա մասին ես ասել եմ նաև Լիտվայի Արտաքին գործերի նախարարության հետ հանդիպման ժամանակ : Դուք գիտեք , որ Լիտվան այսօր գլխավորում է միությունը և նաև այն հանդիպումից հետո,  որ մենք ունեցանք պարոն հանձնակատար Ֆյուլեի հետ , մենք հրապարակել են Հայաստանի ցանկությունը Եվրոպական միության հետ հնարավոր բոլոր ձևաչափերով և եղանակներով և հնարավորին սերտ և խորը հարաբերություններ զարգացնելու վերաբերյալ և շարունակել առաջ տանել մեր հարաբերությունները այն բոլոր դրականի համար, որը արձանագրվել է վերջին շրանում Հայաստանի և ԵՄ-ի միջև բոլոր հնարավորությունենրով , որը հնարավոր կլինի Եվրոմիության կողմից և չի հակասի Հայաստանի որոշամանը` անդամակցելը Մաքսային միությանը: Լիտվային ԱԳՆ-ն արատահայվեց, որ մենք համատեղ կշարունակենք հիմնվելով այն ձեռքբերումների վրա որոնք եղել են երկու կողմից և մեր համագործակվությունը սերտացնել: Գիտեք ինչ, եթե որևէ մեկը ցանականում է միայն իր հարցը հնչեցնել և չլսել պատախանը ուրեմն կարծում է որ պատասախան չկա: Պատասխանները բոլոր հնչեցրած հարցերին ես տվել եմ, եթե որևէ մեկը դա ըմբռնում է, որ ինքը այլ կարծիքի է և չի բավարարում իրեն այդ պատասխանը, ուրեմն դա արդեն անձնական կարծիք է», - նշեց նա: