ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գոհ չէ այսօր պատգամավորների և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի միջև տեղի ունեցած հանդիպման արդյունքներից:
ԱԺ նիստում նա հայտարարեց. «Էդվարդ Նալբանդյանը որևէ հարցի պատասխան չտվեց, ինչից կարելի է անել երկու եզրակացություն. կամ տեղի ունեցողի մասին տեղեկատվությունն անբարենպաստ է, կամ էլ իշխանբւթյունը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում այս պրոցեսի մեջ»:
Նա ասաց, որ հիասթափված է հանդիպումից, քանի որ չի ստացել երեկ իր կողմից բարձրացված հարցերի պատասխանները:
Ի պատասխան, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն արձագանքեց.
«ՀՀ նախագահը հայտնել է Մաքսային միությանը անդամագրվելու իր մտադրության մասին, մնացած գործընթացները չեն սկսվել, կսկսեն բոլորս տեղյակ կլինենք»: