Ուկրաինացի զինվորականները ռուսական զորքերից ամբողջությամբ ազատագրել են Խերսոնի շրջանի ևս 7 բնակավայր։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն՝ հղում կատարելով գործող պաշտոնակատարի հայտարարությանը։
«Այսօր արդեն պաշտոնապես հաստատվել են 53 բնակավայրի անուն, որոնք ազատագրվել են: Մենք այդ տեղեկատվությունը ներկայացնում ենք միայն այն ժամանակ, երբ դա համաձայնեցված է Գլխավոր շտաբի հետ: Քանի որ զինվորականները դեռևս որոշակի ականազերծման գործողություններ են իրականացնում մինչև ամբողջական ազատագրումը»,- ասել է Բուտրին:
Նա նաև ընդգծել է, որ դեռ վաղ է վերադառնալ Խերսոնի շրջանի ապաօկուպացված բնակավայրեր, քանի որ ռուսներն անընդհատ գնդակոծում են ազատագրված տարածքները։
Ընդամենը երեկ Բուտրին ասել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը ռուսներից ազատագրել են 46 բնակավայրեր, սակայն այսօր այդ ցուցանիշն արդեն գերազանցել է 50-ը։