Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակը Թայվանի շուրջ մարտական հրաձգությամբ մասշտաբային զորավարժություններ է սկսել, տեղեկացրել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Զորավարժությունները, որոնք ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Թայբեյ կատարած այցելության պատասխանն են, մեկնարկել են հինգշաբթի, տեղի ժամանակով ժամը 12.00-ին, կղզու շուրջ ջրավազանի վեց շրջաններում եւ իրականացվելու են մինչեւ կիրակի կեսօր։


Չինական կողմը նախազգուշացում է հրապարակել նավերի եւ ինքնաթիռների համար՝ չմտնել այն շրջանների ջրավազան եւ օդային տարածք, որտեղ ընթանում են զորավարժությունները. դրանց կոորդինատները հրապարակվել էին մինչ այդ։