Քիչ առաջ ավարտվեց ԱԺ-ում հրավիրված դռնփակ նիստը: Այն տեւեց շուրջ մեկ ժամ: Ավարտից հետո ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը նշեց, որ երեք հարց է ուղղել նախարարին և իր առաջին հարցը, որը վերաբերել է Ղարաբաղի անվտանգությանը, նախարարը վստահեցրել է, որ Մաքսային միությանը միանալու որոշումից Ղարաբաղը չի տուժի:
Երկրորդ հարցը, որը վերաբերել է մեր պարտավորություններին, Էդուարդ Նալբանդյանն ասել է «Նախարան ընդունեց, որ պարտավորություններ կան և ծավալը տարբեր է, բայց այդպես էլ պարզ չդարձավ արդյո՞ք հաշվարկը կատարվել է և հետագայում արդյո՞ք մեզ նորից չեն ասելու, որ դուք չեք համապատասխանում հիմա էլ առևտրային համաշխարհային կազմակերպությանը»:
Իսկ երրորդ հարցը, որը վերաբերել է նրան, թե արդյո՞ք Եվրասիական միությունը քաղաքական միավոր դառնալու պարագայում նորից մեզ չեն ստիպի վերանայել Վիլնյուսում ստորագրած համաձայնագիրը, Էդվարդ Նալբանդյանն այս հարցին ընդհանրապես չի պատասխանել:
Հարցին, թե արդյո՞ք ԱԳ նախարարը խոսել է Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա գործած ճնշումների մասին, Արմեն Ռուստամյանը պատասխանեց.
«Պարոն Նալբանդյանը հավաստիացնում է, որ որևէ ճնշում չի եղել և այդ հայտարարությունները, որը կատարվել են, այդքան էլ անսպասելի չեն եղել: Այստեղ կարելի է համաձայնվել, որովհետև հանրության առաջ հանրապետության նախագահը հանդես եկել է և ասել է, որ մենք չենք ստացել հրավեր դեռևս, որպեսզի քննարկենք, բայց դեմ չենք, որ այդ գործընթացի մեջ մտնենք: Դա իսկապես եղել է»:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորը նշեց, որ երբ ԱԳ նախարարին հարցրել են, թե ինչու 4 տարի բանակցելուց հետո, հիմա որոշեցին անդամակցել Մաքսային միությանը, Էդուարդ Նալբանդյանը պատասխանել է.
«Որևէ նոր բան չի եղել, որը կարող էր ցնցում առաջացներ: Ասում է, որ մենք բազմիցս հանդիպել ենք եվրոպացիների հետ, նրանք երբեք չեն ասել, որ ձեր մոտեցումները մեր համար ընդունելի չեն՝ կապված Մաքսային միության անդամակցելու հետ: Նախարարի խոսքով` եվրոպացիներին տեղյակ են պահել, որ գոյութուն ունի Մաքսային միության գործընթաց»:
Արմեն Ռուստամյանը հայտնում է, որ տեղյակ չէ, թե ինչ ձևով են բանակցությունները տարվել, բայց Ղարաբաղի հարցում պետք է հստակ լիներ մեր պատասխանը:
«Ես դրա համար առաջին հարցը հենց դա ձևակերպեցի` Ղարաբաղը ո?ր տեղում է լինելու, եթե Ղաաբաղը լինելու է Մաքսային միության, այնուհետև եվրասիական միության այս գործընթացի մեջ, ապա ես երկու ձեռքով կողմ եմ և որևէ մի հայ չի կարող ասել ինչու եվրոպայից հրաժարվեցինք եկանք աստեղ»,-նշեց Ա. Ռուստամյանն ավելացնելով, որ մեր կենսական հարցն այսօր Ղարաբաղը պահելն է և նրա անվտանգության հարցն է: