Ռուսաստանի եւ Հայաստանի սերտ շփումները թույլ կտան պարզել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների գործողությունների հարցերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերին։ Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել է, որ խիստ անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտումը։

«Կան եռակողմ փաստաթղթեր, որոնք հիմնական ելակետն են։ Միեւնույն ժամանակ, սերտ շփումները, որոնք մենք տարբեր մակարդակներում ունենք հայկական կողմի հետ, թույլ կտան պարզաբանել այս հարցերը»,-ասել է Պեսկովը։