ՀՖՖ-ն կոչով դիմել է հայ երկրպագուներին:

Կոչ-խնդրանքում, մասնավորապես, ասվում է հետևյալը.

«Այսօր, ժամը 20:00-ին, «Հրազդան» մարզադաշտում կայանալու է Հայաստանի և Դանիայի ազգային հավաքականների հանդիպումը:

«Հրազդան» մարզադաշտի տարածքում շարունակվելու է հանդիպման տոմսերի վաճառքը: Մարզադաշտի մուտքերի մոտ մարզասերների կուտակումներ թույլ չտալու նպատակով, տոնական մթնոլորտին մասնակից լինելու համար Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բոլոր երկրպագուներին խնդրում է «Հրազդան» մարզադաշտ ներկայանալ հանդիպման սկզբից 2 ժամ շուտ` ժամը 18:00-ին:
Բոլոր երկրպագուներին նաև խնդրում ենք մարզադաշտ չբերել արգելված իրեր`անվտանգության ծառայությունների աշխատանքների արդյունքում ավելորդ կուտակումներ չստեղծելու համար:

Արգելվում է մարզադաշտ բերել `
Զենք
Ճայթրուկներ
Ծակող, կտրող, հրավառվող իրեր
Պրոֆեսիոնալ վիդեո, աուդիո, ֆոտո սարքավորումներ
Կենդանիներ
Գնդակներ
Փայտյա և մետաղյա դրոշակաձողեր
Ալկոհոլային խմիչքներ
Ամեն տեսակի շշեր և տարաներ
Պաստառներ, դրոշներ՝ վիրավորական և/կամ ռասիաստական գրություններով
Վուվուզելաներ
Շեփորներ
Լազերային լույսեր և ցուցիչներ»