Ուշադրություն

Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 6-8-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ: Օգոստոսի 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 6-8-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 6-8-ի երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Oգոստոսի 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքի օգոստոսի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 38.9 0C (1999թ.)

• Օդի նվազագույն ջերմաստիճան` 12.4 0C (1978թ.)

• Օդի միջին օրական ջերմաստիճան` 24.0 0C