Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է օգոստոսի 4-ին Արարատի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և վարորդի ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Nissan Murano-ն վարել է Արարատի մարզի բնակիչ՝ 13-ամյա Բաբկեն Զ-ն, ով ավտոմեքենայով Մասիս-Նուբարաշեն ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Վթարի հետևանքով Բաբկեն Զ-ն, ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչ, 14-ամյա Գառնիկ Ս-ն, Երևանի բնակիչներ՝ 14-ամյա Տիգրան Ա-ն և 14-ամյա Հենզել Շ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։
Նշենք, որ օգոստոսի 4-ին ՝ ժամը 13։45-ի սահմաններում Nissan Murano մակնիշի ավտոմեքենան Մասիս-Նուբարաշեն ավտոճանապարհի օղակաձև խաչմերուկից դեպի 3-րդ կմ հատվածում դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։ Վթարի հետևանքով 4 անչափահասներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։