ԱՄՆ վարչակազմը պաշտպանության նախարարության պաշարներից Ուկրաինա է ուղարկում զենքի ամենամեծ խմբաքանակը՝ 1 միլիարդ դոլար արժողությամբ:

ԱՄՆ պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Քոլին Քալը հայտարարել է զենքի նոր առաքման մասին՝ նշելով, որ հակամարտության յուրաքանչյուր փուլում ԱՄՆ-ն կենտրոնացած է եղել ուկրաինացիներին օգնելու վրա։


ԱՄՆ-ի նոր օգնությունը ներառում է լրացուցիչ հրթիռներ HIMARS բարձր շարժունակ հրետանային հրթիռային համակարգերի համար, ինչպես նաեւ հազարավոր հրետանային արկեր, ականանետային համակարգեր, Javelins եւ այլ զինամթերք եւ սարքավորումներ: