Ֆուտբոլի Եվրոպայի Սուպերգավաթի խաղում Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը» օգոստոսի 10-ին կմրցի Եվրոպայի լիգայի հաղթող Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ։

Բուքմեյքերները ֆավորիտ են համարում իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմին։ Հիմնական ժամանակում «Ռեալի» հաղթանակի գործակիցը 1.40 է։ Գերմանական թիմի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 7.00, ոչ ոքի արդյունքինը՝ 5.00։


Սուպերգավաթակիր դառնալու գործակիցը «Ռեալի» համար սահմանված է 1.14, «Այնտրախտի» համար՝ 5.50։

«Ռեալ» - «Այնտրախտ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00