«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայանալով ամառային հմաիչ կերպարում։
«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված նոր կադրերում Լուսինեն կրում է սեւ բլուզ, որը համադրել է ջինսե տաբատի հետ։ Նրա կերպարն ամբողջական են դարձնում արեւային ակնոցն ու գլխակապը։ Հրապարակմանը կից մեկնաբանություններում երիտասարդ մայրիկը կիսվել է կիպրոսյան հանգստի առավելություններով․ «Ուզում եմ կիսվել Ձեզ հետ իմ Կիպրոսի հանգստի մասին։
Արդեն երկրորդ տարին է, ինչ գալիս ենք Կիպրոս և վարձակալում ենք բնակարան, որովհետև շատ մոտ է ( թռիչքը տևում է 2 ժամ )։ Ծովը ուղղակի հրաշալի է։ Երեխաների հետ և հատկապես փոքրերի, ավելի հարմար է բնակարանում անցկացնել մեկ ամիս հանգիստը քան հյուրանոցում։ Այստեղ պատրաստում ենք, խաղում ենք, լվանում ենք հենց այնպես, ինչպես տանը։
Ծովը բնակարանին շատ մոտ է. փողոցը անցնում ես և արդեն ափին ես։ Կողքին մեծ սուպերմարկետ կա, որտեղից կարող ես գտնել ամեն ինչ թարմ։ Մի խոսքով ամեն ինչ շատ հարմարավետ է։ Հավատացեք ուրիշ ոչինչ պետք չի լիարժեք հանգստի համար»։