Օգոստոսի 10-ի լույս 11-ի գիշերը եւ առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող որոշակի լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել։ Այս մասին հաղորդում է Արցախի Պաշտպանության նախարարությունը։
«Հրադադարի պահպանման ռեժիմի էական խախտումներ եւ միջադեպեր չեն արձանագրվել։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հետ միասին շարունակում են քայլեր ձեռնարկվել իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ»,– ասվում է հաղորդագրության մեջ։