Օգոստոսի 6-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում թշնամու կրակոցից վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Նվեր Գեւորգյանի առողջական վիճակը լավ է, նա սկսել է քայլակով քայլել: Այս մասին հետ զրույցում ասաց նրա հորաքույրը` Անահիտ Գեւորգյանը:
«Նվերը արդեն լավ է, սկսել է քայլակով մի քանի քայլ անել, կարեւորը որ գնդակը կենսական օրգաններին չի վնասել: Նա երկու ամիս դեռ կմնա հիվանդանոցում հետագայում պարզ կլինի` ոնց կշարունակվի բուժումը եւ հետագա ծառայությունը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Նվեր Գեւորգյանը զորացրվելու էր փետրվար ամսին:
Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ օգոստոսի 6-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նվեր Արմենի Գևորգյանը (ծնվ. 2002թ.):